Օրերս զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքում: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում մի օտարերկրացի զբոսաշրջիկ և հայ տղամարդ սեքսով են զբաղվել: Այդ ամենը տեղի է ունեցել հրապարակային՝ հարակից շենքերի բնակիչների աչքի առաջ: Մոտակա շենքերից մի քանի ականատես տղամարդիկ մոտեցել և նախատել են նրանց, որից հետո սկսվել է քաշքշուկ: «Սիրառատ» զույգը արագ հեռացել է եկեղեցու բակից և դիմել ոստիկանություն:
Հետաքրքիր է, որ հիմա ոստիկանության հետ խնդիրներ ունեն ոչ թե եկեղեցու բակում սեքսով զբաղվողները, այլ նրանց կարգի հրավիրած քաղաքացիները: Ոստիկանության կենտրոնի բաժնի պետի օպերգծով տեղակալ Հովհաննես Մարտիրոսյանը բոլոր քաղաքացիներին հրավիրում է ոստիկանության բաժին.«Անհասկանալի է, թե ինչու են նման խնդիրներ ստեղծում այդ տղաների համար: Նրանք կռվարար մարդիկ չեն, և անիմաստ չէր այդ լկտիներին նախատելը: Ինչպե՞ս կարելի է նման բան անել եկեղեցու բակում՝ հանրության աչքի առաջ»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից շենքերից մեկի բնակիչը: