Հուլիսի 29-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ հանդիպում հնագետ և հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանի հետ՝ «Ընտրության առաջ կանգնած մարդն ու կյանքի փորձը» խորագրով:

 

Հանդիպումը ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Եսայի քահանա Արթենյանի գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Ապա տեր հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությունն ու ողջույնը:

 

Ներկայացնելով Արարատյան քննարկումներ ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվել էր հանդիպումը՝ տեր հայրն ասաց, որ արդեն կայացած ու գեղեցիկ նախաձեռնություն է, որ Տ. Նավասարդ Սրբզանի օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմն ու «Ծիրանի» մշակութային հանգոյցը համատեղ իրականցնում են ամիսներ շարունակ:

 

Արմինե Հայրապետյանը զրույցը սկսելուց առաջ իր շնորհակալությունը հայտնեց գեղեցիկ առիթի համար: Նա նշեց, որ ուղիղ 24 տարի առաջ թեմի հրավերով էլի մի համերգ է տվել և ուրախ է այդ օրերից ի վեր գրած իր նոր երգերով կրկին ներկայանալ թեմում:
Բանախոսը կիթառի նվագակցությամբ զրույցը համեմեց հեղինակային երգերի կատարումներով: Հանդիսատեսներից շատերը ձայնակցում էին երգչուհուն: Երեկոյի ընթացքում երգչուհին խոսեց մարդկային փոխհարաբերությունների, սիրելու, շրջապատում եղած անհանդուրժողությունն ու չարությունը սիրով հաղթահարելու մասին և այլն:

 

Հանդիպումը տեղի ունեցավ Արարտյան քննարկուներ ծրագրի ամառային բացօթյա հանդիպումների շրջանակում:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին