Վաղ առավոտից լարված վիճակ է Արարատյան Հայրապետական
թեմի առաջնորդարանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Սուրբ Սարգիս
Առաջնորդանիստ եկեղեցու մոտ' Առաջնորդարանի բակում, պետք
է տեղի ունենար բողոքի ակցիա Արարատյան Հայրապետական
թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք. Կճոյանի դեմ:
Բողոքի ակցիայի մասնակիցները Արարատյան Հայրապետական
թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու «Արարատ»
միության անդամները:
YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում, «Արարատ» միության
անդամներից մեկը պատմել է, որ երբ առավոտյան իրենց միության
անդամները փորձել են Սուրբ Սարգիս եկեղեցում բարձրախոսներ տեղադրել, վիճաբանություն է սկսվել Արարատյան թեմի աշխատակազմի ղեկավար
Հայկ Թադևոսյանի և Տեր Վահրամ սարկավագի միջև, որի ժամանակ էլ պատռվել է Տեր Վահրամի վերնաշապիկը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, այս պահին դեռ շարունակում է լարված մթնոլորտը առաջնորդարանի բակում:
Տեր Վահրամ սարկավագը չի ցանկացել զրուցել լրագրողների հետ և հետնամուտքով դուրս է եկել:
Նշենք, որ «Արարատ» միության անդամների դժգոհությունը կայանում է նրանում, որ օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, թե Նավասարդ
արքեպիսկոպոս Կճոյանն աշխատանքից ազատել է Արարատյան թեմի Արարատ երիտասարդաց միության հոգեւոր հովիվ Տեր-Հակոբ քահանա
Խաչատրյանին:
Սակայն հետագայում Արարատյան Հայրապետական թեմը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի Տեր Հակոբ քահանան ոչ թե ազատվել է
աշխատանքից, այլ տեղափոխվել է Սբ. Երրորդություն եկեղեցի:
Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողներին հայտնել են, որ նրանք նախօրեին խոսել են Տեր Հակոբ քահանայի հետ, սակայն վերջինս երիտասարդներին
կոչ է արել ոչ մի ջանք չգործադրել' իր վերադարձի համար, առավել ևս բողոքի ակցիա չկազմակերպել:
Սակայն երիտասարդները պնդում են, որ իրենք չեն հանձնվելու, քանի որ մտավախություն ունեն, որ Տեր Հակոբի հեռանալուց հետո, իրենց միությունը
կկանգնի փակվելու վտանգի առջև:
«Մենք վախենում ենք, որ կլուծարվի մեր միությունը, քանի որ արդեն մեր դասընթացները նորմալ տեղի չեն ունենում»,-իր խոսքում նշեց միության
անդամներից մեկը:
Բողոքի ակցիայի և լրագրողների հետ զրույցում մամլո դիվանի ժամանակավոր պատասխանատու Նոյեմի Աբրահամյանը մեկ անգամ ևս հայտնել է, որ Տեր
Հակոբը տեղափոխվել է Սբ. Երրորդություն եկեղեցի և իր ծառայությունը շարունակելու է այնտեղ:
Նշենք, որ եկեղեցու բակում հավավքվածներին առաջնորդարանից հորդորում են լքել տարածքը, քանի որ իրենց բողոքն անհիմն է:
YerevanNews.am-ի տեսանյութը' քիչ ավելի ուշ:
Լուսանկարը' Գագիկ Շամշյանի