Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Գերաշնոր Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի բարձր տնօրինությամբ և օրհնությամբ թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել երիտասարդաց միությունների համակարգող, վաստակաշատ հոգևորական արժանապատիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

 

Թեմի երիտասարդաց հոգևոր խորհրդի և բոլոր երիտասարդների անունից շնորհավորում ենք մեր սիրելի տեր հորն այդ նշանակման կապակցությամբ՝ մաղթելով կարգի մեջ հաստատություն, անսահման համբերություն, ուժ ու եռանդ:

 

Թող Բարձրյալն Աստված օրհնի և անսասան պահի արժանապատիվ տեր հորն իր ծառայության ամբողջ ընթացքում և կյանքի բոլոր օրերում՝ մշտապես զարդարելով նորանոր շնորհներով:

 

International Media Holding-ի անձնակազմը շնորհավորում է արժանապատիվ հոգևորականին և անսահման օրհնություն և քրիստոնեական լույսի տարածման դժվարին գործում համբերություն մաղթում: