Մայիսի 7-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս.Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պարգևատրվեց ՀՀ Ոստիկանության գերատեսչական՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

 

 

Տեր Պետրոսին մեդալի պարգևատրման է ներկայացրել ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետ գեներալ լեյտենանտ Հովհաննես Վարյանը: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Ոստիկանության ակադեմիայում: Մեդալը հանձնեց փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը:

 

 

Տեր հայրն իր շնորհակալությունը փոխանցեց ոստիկանապետ Վ. Գասպարյանին, ապա խոսելով իր դասավանդման մասին՝ մասնավորապես ասաց. « ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ես եկա այստեղ դասավանդելու և իմ համեստ ներդրումն ունենալու հոգևոր գիտելիքներ փոխանցելու առաքելության մեջ, որի համար ուրախ և հպարտ եմ: Ինձ համար մեծ պատիվ եմ համարում ծառայել և դասախոսել այստեղ»:

 

 

Տեր Պետրոսն արդեն 4 տարի է դասավանդում է ՀՀ Ոստիկանության ակադեմիայում և իր ծառայությունը բերում երիտասարդների հոգևոր դաստիարակման գործում:

 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին