Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը' ո ր ո շ ու մ ե մ.
Համահայկական խաղերի կազմակերպման և անցկացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Սերժիկի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ