Գիտությունների թեկնածու 58-ամյա Գագիկը, իր սեփական հետաքրքրությունները բավարարելու նպատակով, մասնավորապես՝ պարզեզու համար, թե ինչու են տարբեր տարիքային խմբի մարդիկ դիմում վիրտուալ սեքսի, նկարել է իր սեռական օրգանը, ինչպես նաև՝ սերմնաժայթքման պրոցեսը, և տեղադրել 2 կայքերում: Այս մասին գրում է Փաստինֆոն:

 

Ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ ամբաստանյալը հայտարարեց, որ ընդունում է առաջադրված մեղադրանքը, սակայն դեմ արտահայտվեց դատական նիստի լուսաբանմանը՝ միջնորդելով դատական նիստն անցկացնել դռնփակ, ինչը դատարանը մերժեց՝ միջնորդությունը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ։

 

Ամբաստանյալին ընդամենը հուզեց, որ լրագրողի կողմից նյութը հրապարակվելու դեպքում իր 20 տարեկան զույգ աղջիկները կարող են կարդալ, իր իսկ խոսքերով, այս այլանդակության մասին: Այդպես որակեց իր իսկ արարքը 58-ամյա հասուն տղամարդը:

 

Ամբաստանյալը հրաժարվեց պաշտպանի ծառայություններից՝ հայտարարելով, որ գործազուրկ է և չունի ֆինանսական միջոցներ, դեմ արտահայտվեց նաեւ հանրային պաշտպան տրամադրելու՝ դատարանի առաջարկին։

 

Նշենք, որ այդ պայմաններում գործի քննությունն անհնար է անցկացնել արագացված կարգով, քանի որ արագացված կարգով դատաքննությունն անցկացնելու համար փաստաբանի մասնակցությունը պարտադիր է:

 

Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի՝ ամբաստանյալն իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել է պոռնկագրական բնույթի նկարներ՝ մասնավորապես իր սեռական օրգանը՝ առնանդամը, սերմնաժայթքման տեսարանը եւ դրանք տեղադրել 2 կայքերում (կայքերի անվանումները չենք հրապարակում), այդպիսով տարածել եւ հանրամատչելի է դարձրել համացանցի տիրույթում։

 

Ըստ մեղադրանքի՝ նա այդ կայքերում տեղադրելու եղանակով տարածել է նաեւ պոռնկագրական բնույթի 54 վայրկյան տևողությամբ տեսանկարահանված ձայնագրություն, ինչի համար նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Սահմանված ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն՝ նախ ցուցմունք տվեց ամբաստանյալը, ով նշեց, որ լինելով հասուն մարդ և մասնագիտությամբ կիբերնետիկ՝ այդ քայլին դիմել է մանկամտորեն: Ինչ վերաբերում է նկարների տեղադրմանը, ապա ամբաստանյալը խոստովանեց, որ չափն անցել է, «ժարգոնային բառապաշարով ասված կուտ եմ տվել, որ մարդիկ անկեղծ լինեն ու հասկանամ, թե ինչու են դիմում այդ անհասկանալի վիրտուալ սեքսին»,- ասաց ամբաստանյալը:

 

Վերջինս նաև նշեց, որ գործին կցված իրեղեն ապացույցներում կա 8 լուսանկար, որտեղ ինքն է պատկերված, անգամ դրանցից մի քանիսում երևում է իր դեմքը և 1 տեսանյութ, որն իրեն չի պատկանում և որ այլ տղամարդ է:

 

Մանրամասն'pastinfo.am-ում: