36-ամյա տղամարդը 14-ամյա աղջնակին ավտոմեքենայի մեջ կոնյակ է հյուրասիրել և սեքսուալ բնույթի գործողություններ կատարել: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանում' Երևան-Սևան ավտոճանապարհին։

 

Ըստ գործի նյութերի՝ Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա տղամարդը 2013թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Թեյարան» կոչվող ոլորանի հատվածում իր վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ կոնյակ է հյուրասիրել Երևանցի 14-ամյա աղջնակին, որից հետո համբուրել է նրա շուրթերը, ձեռքով շոյել է նրա սեռական օրգանները՝ կրծքերը, հեշտոցը:

 

Սակայն աղջիկը թույլ չի տվել շարունակել նշված գործողությունները, որի պատճառով էլ տղամարդը ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել աղջկան՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

 

Մանրամասն' pastinfo.am-ում: