Մեծ Բրիտանիայում կաթոլիկական դպրոցում պատմություն առարկայի ուսուցիչ Ջեյմս Մուլենը դասասենյակներից մեկում գուրգուրել է իր աշակերտուհուն այն ժամանակ, երբ հարևան սենյակում ընթանում էր ծնողական ժողով: Ինչպես հաղորդում է «The Daily Mail» պարբերականը, պատմաբանին ոչ համարժեք իրավիճակում հանդիպել է ուսուցչուհիներից մեկը, ով պատահականորեն մտել է դասասենյակ և տեսել մերկ Մուլենին իր աշակերտուհիներից մեկի հետ հատակին պառկած՝ գուրգուրելիս:
Ուսուցչուհին ճանաչել է անչափահաս աղջկան և ոստիկանություն է կանչել: Արարքի համար Մուլենին ձերբակալել և 8 ամիս ժամկետով բանտ են նստեցրել, հաղորդում է «smi.ru» կայքը:
Նրա հետ հատակին պառկած աշակերտուհին պատմել է, որ ուսուցչի հետ իր հարաբերությունները սկսվել են Վալենտինի օրը: Այդ ժամանակից նրանք հանդիպել և, երբ որևէ մեկը շրջապատում չի երևացել, համբուրվել են: Բացի այդ, ուսուցիչը նրան ուղարկել է էրոտիկ բնույթի «sms»-ներ:
Սիրահարները որոշել են իրենց հարաբերությունները գաղտնի պահել այնքան ժամանակ, քանի դեռ աղջիկը դպրոցը չի ավարտել: Կայքը նշում է, որ բրիտանական ոստիկանությունը չէր ցանկանում 14-ամյա աղջկան փրկել մանկապղծից: Սակայն նրա մանկավարժական գործունեությանը վերջ է տրվել: Աղջիկը նաև ասել է, որ իրենց հարաբերությունները չեն հասել սեռական մակարդակի: Ուսուցիչ շոյել է իր կուրծքը, համբուրել է և ոչ ավելին: