Ռուսաստանում ավիադիսպետչեր Վալենտին Զմիևսկին պարգևատրվել է նոյեմբերի 6-ին Մոսկվայի երկնքում Boeing օդանավերի բախումը կանխելու համար, որոնցից մեկը ժամանում էր Երևանից, հայտնում է Life News-ը:
Ինքը' դիսպետչերը, ասել է, որ խոսքը վկայականի և դրամական պարգևի մասին է:
Նոյեմբերի 6-ին արտակարգ իրավիճակ էր արձանագրվել, երբ Երևան-Մոսկվա չվերթի օդանավն անհասկանալի պատճառներով շեղվել էր իր ուղուց և հայտնվել մեկ այլ Boeing-ի ճանապարհին:
Նրանց բախումը կանխվել է, երբ միմյանցից հեռու են եղել 2.5 կմ:
Life News-ի տեղեկությունով՝ պատճառը եղել է Երևանից մեկնող օդաչուի սխալը։
Նյութի աղբյուրը` Tert.am