ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը պատրաստվում է գնել սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի կապիտալներից մեկը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ գործարար Փայլակ Հայրապետյանը:
Նրա խոսքով, խոսքը Գաջեգործների 1/1 հասցեում գտնվող նախկին Էրեբունի միավորման տարածքի մասին է: «Ինձ հետ չի խոսել այդ առուծախը «Ամերիա» բանկի հետ է իրականացնում: Դե իմ գույքը արգելանքի տակ է: Իսկ այդ տարածը, որը Մհեր Սեդրակյանը ցանկանում է գնել մոտավորապես 7 հազար քառակուսի մետր է: Բանկը շատ էժան է գնահատել մոտավորապես 7 հազար դոլար, բայց շուկայական գինը մոտ 3 անգամ ավել է»,- նշեց Փայլակ Հայարապետյանը: