Իռալնդիայի վարչապեստ Էնդա Քեննին պաշտոնապես հայտարարել է երկրի՝ ֆինասնական օգնության միջազգային ծրագրերից դուրս գալը. հայտնում է euromag.ru-ն:

 

Իռլանդիայի իշխանությունները եկել են այն եզրահանգման, որ ունեն բավականաչափ ֆինանսական պահուստներ և արդեն պատրաստ են չերկարաձգել Եվրամիության և Արժույթի միջազգային հիմանդրամի վարկային ծրագրերից դուրս գալը:

 

Էնդա Քեննին նշել է նաև, որ Իռալնդիայի տնտեսական ինքնիշխանության վերականգման արդյունքում երկիրը կարող է փոխառություններ վերցնել արտաքին շուկաներից:

 

«Բանկային ոլորտում տիրող խառնաշփոթի և բյուջեի հսկայական դեֆիցիտի պատճառով Իռլանդիայի կառավարությունը հարկադրված էր դիմել միջազգային վարկատուներին»,-նշել է վարչապետը:

 

Հիշեցնենք, որ երեք տարվա ընթացքում Իռլանդիան 85 եվրո էր պարտք վերցրել, բայց ներկայումս երկրի արտահանման ծավալները և ՀՆԱ-ն կրկին աճում են: