Ինչպես գրում է ադրբեջանական virtualaz.org-ը լրատվական կայքը, թուրք պատգամավորները Թուրքիայի ԱԳՆ 2014 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ քննադատել և մեղադրանքներ են ներկայացրել երկրի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին՝ Երևան պաշտոնական այց կատարելու համար:

 

Թուրքիայի ընդդիմադիր հիմնական ուժերի՝ ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի կուսակցությունների ներկայացուցիչները Դավութօղլուից պահանջել են մանրամասն ներկայացնել Լեռնային Ղարաբաղին հարակից երկու շրջանների վերադարձման շուրջ բանակցությունները և 1915 թվականի իրադարձություններում Թուրքիայի մեղքն ընդունելու մասին հայտարարությունները: Իսկ պատգամավոր Քորութուրքն Ահմեթը Դավութօղլուին «շնորհել» է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենավատ արտգործնախարարի տիտղոսը և մեղադրել է նրան թուրք ազգի անցյալը դավաճանելու մեջ: