2013թ հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է ժամանել 1780160 մարդ, մեկնել է 1888165-ը։ Ըստ «Մարդը կարիքի մեջ» հկ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեջանյանի՝  մեր երկրից ամենաշատը՝ 73 տոկոս, մեկնել են Ռուսաստան, այնուհետեւ ԱՄՆ, ՈւԿրաինա եւ այլ երկրներ, ամենաքիչը՝ Նիդերլանդներ, Բելառուս, Թուրքիա, Բելգիա, Վրաստան։

 

Հայ միգրանտների ավելի քան երեք/քառորդը տղամարդիկ են, արական սեռը կազմում է միգրանտների 77 տոկոսը, իգականը՝ 23-ը։ Միգրանտների մեջ ամենամեծ տարիքային խումբը 26-35 տարիքային անձինք են՝ 30 տոկոս, ապա՝ 46-55-ը, այնուհետեւ՝ 36-45-ը։ Նրա փոխանցմամբ՝ աշխատանքային միգրանտները հիմնականում միջնակարգ կրթություն ունեցողներն են, այնուհետեւ՝ միջին մասնագիտական, ապա՝ բարձրագույն։