Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է միգրանտների դրամային փոխանցումների դիմաց նրանցից հարկ գանձել, ինչպես նաև' պարտադիր հարկ սահմանել ՌԴ-ում ծննդաբերող ներգաղթյալ կանանց համար. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Արտասահմանում դրամային տրանսֆերները դեպի այլ երկիր պարտադիր հարկային դաշտում են գտնվում: Ինչո"ւ մենք այդ դեպքում չենq գանձում այդ գումարները: Նրանք այստեղ ոչ մի սոցվճարում չեն կատարում, հարկեր չեն մուծում, ուստի' դրամական փոխանցումների միջոցով պետք է այդ գումարը պահել նրանցից»,-ասել է Ժիրինովսկին լրագրողներին:
Նա միաժամանակ առաջարկել է հարկեր գանձել ՌԴ ծննդատներում երեխա ունեցող կանանցից, քանի որ նրանք ուրիշ երկրներից գալիս են Ռուսաստան երեխա ունենալու համար, քանի որ այստեղ դրա դիմաց անվճար օգնություն են ստանում' ոչինչ չվճարելով սոցիալական կառուցվածքի համար: