Այսօր կեսօրին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիս կտա։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նախագահին ուղղված հարցերը հիմնականում կվերաբերեն Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամին, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ռուս-ամերիկյան հարաբերություններին, Սոչիում կայանալիք Օլիմպիադային, սիրիական հակամարտությանը, երկրի Սահմանադրության 20-ամյակի կապակցությամբ համաներմանը։
Տեղեկացնենք, որ Վլադիմիր Պուտինը դեռևս 2002թ.-ից է մեծ մամուլի ասուլիսներ տալիս:
Այն կհեռարձակվի նաև Առաջին, «Ռոսիա 1», «Ռոսիա 24» ալիքներով։