ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման խոստովանել է «People» ամսագրին, որ բավականին դժվար է ընտանիքում միակ տղամարդը լինել. գրում է itarr-tass-ը:

 

Ըստ նրա' իր տունը շրջապատված է «երեք քմահաճ, ուժեղ ու բարձրահասակ կանանցով»' կինը Միշելը, և երկու դուստրերը՝ 15-ամյա Մալիան և 12-ամյա Սաշան:

 

«Երբ նրանք միասին հավաքվում են, կարող են իմ ականջների մասին հումորներ անել, կամ զվարճանալ, թե ինչպես եմ ես բարձրաձայն խոսում, «տարօրինակ» հագնվում»,-բողոքել է Օբաման:

 

Իր հերթին, Միշել Օբաման, ով նույնպես մասնակցում էր հարցազրույցին, խոստովանել է, որ մինչև վերջերս Մալիան չեր ուզում հայրիկին ծանոթացնել իր ընկերներին:

 

«Երբեմն Բարաքն իրեն դրսևորում է շատ պաշտոնական, կարող է հարցնել երեխաներին իրենց հետաքրքրությունների, դպրոցի մասին: Իսկ Մալիան վախենում էր, որ իր ընկերներին դա կարող է դուր չգալ»,-ասել է առաջին տիկինը:

 

«Ես ինձ լավ էի դրսևորում և աշխատում էի Մալիային անհարմար վիճակում չգցել»,-միջամտում է նախագահը:

 

Օբաման նաև պատմել է, որ իր աղջիկները Միշելի գլխավորությամբ նրան սովորեցրել են օգտվել լուսանկարներ տարածելու առցանց տարբերակից՝ Instagram-ից :