Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կարծում է, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ վիզային քաղաքականության վերանայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը դրական կազդի Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ըստ Գարիբաշվիլիի`երկու երկրների միջև, որն անցյալ տարի սկսվել էր վրացական կողմի նախաձեռնությամբ, արդեն տվել է իր գործնական արդյունքները:

 

«Մենք ցանկանում ենք շարունակել երկխոսությունը և աստիճանաբար հասնել բարդ և նուրբ հարցերի լուծմանը:  Վրաստանում ռուս ժողովրդին միշտ բարյացակամորեն են վերաբերել», ասել է Իրակլի Գարիբաշվիլին: