ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

Դիլիջանի ոլորաններում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Երևան-Սևան մայրուղում (Չայնիի ոլորաններ կոչվող հատված) առկա է մառախուղ:

 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: