Ազգային ժողովն այսօր Կառավարության առաջարկով սկսել է արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

 

ՀՀ ու ՌԴ միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացման քննարկման ժամանակ «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն Էներգետիյկայի նախարար Արմեն Մովսիսյանին հարց ուղղեց, որ եթե վաղը կամ մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպե՞ս է դա ՀՀ կառավարությունը կանխելու։

 

«Հիմա կետ է նշված, թե մինչև 43 թվականը Գազպրոմի և ՀայՌուսագազարտի իրավունքները և շահերը ենթակա չեն փոփոխությունների, կրճատումների, հետ կանչման' առանց ռուսների ցանկության»,-ասաց պատգամավորը՝ դա խայտառակ պայմանագիր համարելով։

 

Ի պատասխան Փոստանջյանի հարցին' նախարարը նշեց, որ համաձայնագրում պարզ ներկայացված է, թե ով իրավունք ունի բաժանետոմսերը գնել։

 

«Միայն իրենց փոխկապակցված ընկերություները, և ոչ ավել, քան բաժնետոմսի 43%-ը, բացի այդ' առանց մեր համաձայնության իրավունք չունեն վաճառել»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս համաձայնագրով Սերժ Սարգսյանը որևէ տարածք չի զիջի, և երբևիցե նման բան չի լինի, ինչպես Կարսի պայմանագրի դեպքում էր։