Մինչ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որպեսզի առաջիկայում թանկանա հասարակական տրանսպորտը, որով իբր փորձում են պաշտպանել մեր սիրասուն վարորդների շահերը, այդ ընթացքում վարորդները խիզախություն են ցուցաբերում խախտել ոչ միայն ճանապարհային երթևեկության կանոններն, այլև համարձակվում են ցուցաբերել ոչ պատշաճ վարքագիծ, ընդ որում' հայհոյել ուղևորներին:
Mardik.am-ի թղթակցի տեսախցիկը երեկ հասարակական տրանսպորտում, մասնավորապես 1-ին համարի տրոլեյբուսում ֆիքսել է, թե ինչպես է վարորդը հայհոյում ուղևորին: «Սիկտիր, գլխիս մլիցա չես դառել»:
Բանն այն է, որ խցանման ժամանակ տրոլեյբուսի վարորդը թույլ տվեց կոպիտ խախտում, որի համար արժանացավ ուղևորի նկատողությանը: «Ինչի ես փողոցը կարմի լույսի տակ անցնում», -նշեց ուղևորը, որին հետևեց վարորդի հայհոյախառն կռիվը նրա հետ:
Նշենք, որ սա առաջին խախտումը չէ, որ իրենց թույլ են տալիս տրոլեյբուսների «հարգարժան» վարորդները:
Մանրամասները տեսանյութում: