Հարավային Սուդանում զինյալները կրակ են բացել ամերիկյան ինքնաթիռների վրա. հայտնում է Associated Press-ը: Այս ինքնաթիռները Սուդանում իրականացնում էին խաղաղ բնակչության տարհանումը:

 

Ըստ նախնական տվյալների' միջադեպի արդյունքում վիրավորվել է ԱՄՆ-ի 3 զինծառայող: Ավելի ուշ նրանք հոսպիտալացվել են:

 

Ինչպես հայտնում են տեղական աղբյուրները, Հարավային Սուդան կմեկնի ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Դոնալդ Բուտը և ամերիկյան զորքերի կոնտինգենցիան՝ զինվորների անվտանգությունն ապահովելու նպատակով: