armsport.am

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անդրե Վիլաշ-Բոաշի պաշտոնանկությունը:

-Վերջին կես տարվա ընթացքում Բոաշի հետ երկու անգամ եմ զրուցել:

Կյանքն այսքանով չի ավարտվում: Վաղը նոր օր կլինի և նոր աշխատանք:

Ֆուտբոլում ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն, այն հանգամանքը, որ «Տոտենհեմը» նրան երկարաժամկետ պայմանագիր էր առաջարկել, նշանակում է, որ վստահում էր նրան:

Նրանք մի քանի անհաջող հանդիպումներ անցկացրեցին, սակայն չեմ կարող ասել, թե դա լուրջ պատճառ էր: Շատ բարդ է պատասխանել, քանի որ դա անձնական հարց է, - «Belfast Thelegraph»-ը փոխանցել է Մոուրինյոյի խոսքերը: