armsport.am«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իրենք «Ֆուլհեմի» հետ խաղում հանգստություն են պահպանել, որն էլ օգնել է հաղթանակ տանել:
-Ընդմիջմանը ոչ մի խոսք չեմ ասել իմ ֆուտբոլիստներին, չնայած առաջին կեսում շատ վատ խաղացինք: Երկրորդ կեսում ավելցրեցինք տեմպն ու հաղթում էինք անհատական պայքարում:
Որոշեցի չխոսալ հանդերձարանում, քանի որ դրա համար նվազագույնը 20 րոպե էր անհրաժեշտ: Գլխավորը կարողացանք 3 միավոր վաստակել, - «Sky Sports»-ը փոխանցել է Մոուրինյոյի խոսքերը: