Դեկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը:
Հարցի քննարկմանը զուգահեռ բողոքի ակցիա էր տեղի ունենում Ազգային ժողովի շենքի առջև. հարյուրավոր քաղաքացիներ անընդունելի են համարում նման համաձայնագրի ընդունումը:
Համաձայնագրի քվերակությունը հետաձգվեց, քանի որ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների բացակայության արդյունքում քվորում ապահովել չհաջողվեց: Քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 23-ին:
Նշենք, որ խորհրդարանական երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու համաձայնագրին, իսկ ԲՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը։
Այդ օրը նույնպես նախատեսված է բողոքի ակցիա' ժամը 11:30-ին Ազգային ժողովի շենքի առջև: