Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը՝ Կանադացի մի տղամարդ աղքատ է ձևանում և օգնություն է առաջարկում այն մարդկանց, ովքեր նրան գումար են տալիս:
Մի անգամ նրան է մոտեցել Յոգի Օմար անունով մեկը և առաջարկել մուրացկանին, որ ուտելիք գնի վերջինիս համար: Մուրացկանը մերժել է տղամարդու առաջարկը՝ փոխարենը հարցնելով, թե ինչ կարող է անել ինքը տղամարդու համար:
Պարզվել է, որ մուրացկանը իրականում հարուստ բարերար է, ով բարեգործություն է կատարում ամենամյա «բարության պատահական դրսևորումների ծիսակատարության» շրջանակում:
Մի մարդու էլ՝ հարուստ «մուրացկանը» վճարել է բնակարանի հունվար ամսվա վարձը: