Սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ երկու օր առաջ «Ակումբ 11»-ում դանակահարության դեպք է տեղի ունեցել: Ըստ շրջանառվող լուրերի, միջադեպի հետ առնչություն ունեն Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոն, իսկ մեկ այլ վարկածի համաձայն, նրա եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին:

 

NewsBook-ը փորձեց տեղեկությունները ճշտել ոստիկանությունից և «Ակումբ 11»-ից:

 

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը NewsBook-ի հետ զրույցում ասաց, որ ո՛չ ակումբից, ո՛չ որևէ բժշկական կենտրոնից դեպքի վերաբերյալ ահազանգ ոստիկանությունը չի ստացել: Այսպիսով, ոստիկանությունը ո՛չ հերքում է, ո՛չ էլ՝ հաստատում, որ նման դեպք է տեղի ունեցել, այլ միայն փաստում է, որ ահազանգ չի ստացել:

 

«Ակումբ 11»-ի տնօրենն էլ մեր հետ զրույցում ասաց, որ տեղեկությունը բացարձակ սուտ է: