Երևանի Դավիթ Բեկի և Հովսեփյան փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու։
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: