«Մաքսային միությունը Հայաստանի ձեռբերումը չէ, այն Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ձեռքբերումն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

 

«Հայաստանը Մաքսային միությունից տնտեսական շահեր ունենալու համար պետք է նախևառաջ հասկանա իր շահերը: Ես հուսով եմ, որ մեր ձեռքին շուտով կհայտնվի Մաքսային միության ճանապարհային քարտեզը, որով կարող ենք դատել ինչ-որ բաների մասին»,-ասել է Ուրիխանյանը:

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագրին» թեմային` պատգամավորը նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերում Նիկոլ Փաշինյանին և նրա նախաձեռնություններին: