Մոնրեալում երկուշաբթի մահացել է սիցիլիական մաֆիայի պարագլուխ Վիտո Ռիզուտոն:
«Նա մահացել է բնական մահով, ինչը զարմանք է առաջացրել մաֆիայի բազմաթիվ կանադացի մասնագետների մոտ»,-հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
Վիտո Ռիզուտոյի հայրը ընտանիքը Սիցիլիայից Կանադա էր տեղափոխել 1954 թվականին: Նա միացել էր Կոտրոնի կլանին, որը 1970-ականներին վերահսկում էր Մոնրեալում թմրամիջոցի առևտուրը: Այնուհետ Ռիզուտոյի ընտանիքը հսկողության տակ է առել ողջ մոնրեալյան մաֆիան: