Աշխարհահռչակ զինագործ Միխայիլ Կալաշնիկովի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Իժևսկում. հայտնում է itarr-tass-ը:

 

«Սպասվում է, որ հուղարակավորությանը ներկա կգտնվեն արտասահմանից ժամանած հյուրեր:

 

Կալաշնիկովին կհուղարկավորեն Իժևսկի գերեզմանատներից մեկում»,-տեղեկացրել է Ուդմուրտիայի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Չուլկովը:

 

Նախատեսվում է, որ հրազենի աշխարհահռչակ կոնստրուկտորի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Կալաշնիկովի հայրենիքում՝ Ալթայի երկրամասի Կուրիա գյուղում:

 

Հիշեցնենք, որ Միխայիլ Կալաշնիկովն իր նշանավոր ինքնաձիգը պատրաստել է 1947-ին, որն օգտագործվում է 100-ից ավել երկրների ուժային գերատեսչություններում: