Լիբանանում նախագահի ընտրության հերթական փորձը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին: Լիբանանի խորհրդարանը 15-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրության փորձը' նորից բավարար քվորում չլինելու պատճառով:
Ընտրությունը կայացած կհամարվի այն ժամանակ, երբ խորհրդարանում ներկա լինի 128 պատգամավորների մեկ երրորդը:
Նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է մայիսի 25-ին: Երկրի նոր նախագահ պետք է ընտվեր մինչև նրա պաշտոնավարության ավարտը:
Ավելի վաղ Լիբանանի խորհրդարանն իր մանդատը երկարաձգել էր մինչև 2017թ. հունիս: