Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա ժամը 13:30-14:00-ը Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Քվեարկությունը կանցկացվի նիստերի դահլիճին կից նախասրահում: Հիշեցնեմ, որ առաջադրված է մեկ թեկնածու՝ Արթուր Ջավադյանը»,- ասաց Ավետիսյանը:

 

Ազգային ժողովն ավարտել է ՀՀ ԿԲ նախագահի նշանակման հարցի քննարկումը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահի պաշտոնում առաջադրել է Արթուր Ջավադյանի թեկնածությունը: