Ազգային ժողովի նախագահի ընտրությունը տեղի կունենա նիստերի դահլիճին կից սրահում ժամը 12:30-13:30-ը: Այս մասին տեղեկացրեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Հաշվիչ հանձնաժողովն այսօր խորհրդակցություն է անցկացրել, որի արդյունքում որոշվել է Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպել ժամը 12:30-13:30-ը»,- ասաց նա:

 

Ավետիսյանը հիշեցրեց, որ քվեաթերթիկում երկու թեկնածուի անուն կա՝ Գալուստ Սահակյան և Հրանտ Բագրատյան: «Նրանք, ովքեր թեկնածուներից որևէ մեկին դեմ են, պետք է ջնջեն նրա անունը»,- ասաց նա:

 

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քվեարկությունը կընթանա նիստին զուգահեռ: Խորհրդարանն ԱԺ նախագահին կընտրի փակ քվեարկությամբ:

 

Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է' Հովիկ Աբրահամյանի ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո: