7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է 11 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության փակ քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 11:30-ին և կշարունակվի մինչ 13:30-ը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը մինչ քվեարկությունն Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորներին ծանոթացրեց քվեարկության կարգին:
«Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 1 հանձնաժողովում: