Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական 9 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 16:00-ն: Պատգամավորներն 9 հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված յուրաքանչյուր թեկնածուի համար կքվեարկեն առանձին-առանձին: Քվեարկությունն ընթանում է փակ-գաղտնի ընթացակարգով:
Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովներից 6-ի համար նախագահի թեկնածություն է առաջադրել ՀՀԿ խմբակցությունը, 3-ի համար՝ «Ծառուկյան» խմբակցությունը:
ՀՀԿ-ն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հակոբ Հակոբյանի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի, Ֆինանսավարկային և բյուջետա յին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը:
«Ծառուկյան» դաշինքը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վարդևան Գևորգյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյանի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդան Բոստանջյանի թեկնածությունը: