Այսօր՝ հունվարի 18-ին, Աժ 7-րդ գումարման 5-րդ օրը, տեղի ունեցավ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Քվեարկության արդյունքները ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Քվեարկությանը մասնակցել է 129 պատգամավոր: 

«Իմ քայլ»-ից  մշտական հանձնաժողովի նախագահներ են նշանակվել 8 հոգի: 

Այսպիսով՝ 

1.Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Զեյնալյան, կողմ՝112 դեմ՝16,

2.Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ՝  Ռուբեն Ռուբինյան, կողմ 117, դեմ՝12,

3.Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Մխիթար Հայրապետյան, կողմ 116, դեմ՝ 11,

4.Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյան, կողմ՝ 108, դեմ՝ 17,

5.Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյան, կողմ՝ 122, դեմ՝ 4,

6.Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյան, կողմ՝ 122, դեմ՝ 6,

7.Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վարազդատ Կարապետյան, կողմ՝127, դեմ՝ 2,

8.Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Բաբկեն Թունյան, կողմ՝123 դեմ՝ 6,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մշտական հանձնաժողովի նախագահներ նշանակվեցին 2-ը:

Այսպիսով՝

9.Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է, կողմ 127, դեմ՝ 2

10.Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը Միքայել Մելքումյանն է, կողմ՝122, դեմ՝ 6:

Իսկ ահա «Լուսավոր Հայաստան»-ից  Մանե Թանդիլյանը՝ կողմ՝ 116, դեմ՝ 10 ձայներով ընտրվել է Ֆինանսավարկային  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: