Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստի ժամանակ ընտրվեցին Երևանի ավագանու չորս մշտական հանձնաժողովների նախագահներն ու նրանց տեղակալները: Երևանի ավագանու անդամները միաձայն Աշոտ Մնացականյանին ընտրեցին ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Լևոն Հովհաննիսյանն էլ ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Սաթենիկ Մկրտչյանն ընտրվեց Մշակույթի , կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում, նախագահի տեղակալի պաշտոնում էլ ընտրվեց  Հակոբ Մելիքյանը: Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովը ևս նոր նախագահ ունի: Արսեն Կարապետյանն ընտրվեց  նախագահի պաշտոնում, Մարկոս Հարությունյանն էլ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:

 

Երևանի ավագանին Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրեց  Արուսյակ Ջուլհակյանին, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալ` Գայանե Մելքումյանին:

Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 13-ին: