Պատգամավորներն ընտրել են Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների նախագահներին: Խորհրդարանի նիստերի դահլիճում քվեարկության արդյունքները հրապարակեց Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը:

 

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 80, դեմ՝13 պատգամավոր: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

 

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արմեն Աշոտյանի թեկնածության օգտին կողմ է քվեարկել 56, դեմ՝ 36 պատգամավոր: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81, դեմ՝ 11 պատգամավոր: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 16 պատգամավոր:

 

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 15 պատգամավոր: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92, դեմ՝ 1 պատգամավոր: 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարդևան Գևորգյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 87, դեմ՝ 6 պատգամավոր: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73, դեմ՝ 17 պատգամավոր: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

 

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վարդան Բոստանջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85, դեմ՝ 7 պատգամավոր: 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: