««Հանրային խորհրդի մասին» օրենքը վերջնականապես պատրաստ է և մոտ ժամանակներս կդրվի շրջանառության մեջ, իսկ արդեն հոկտեմբերի վերջերին կմտնի ԱԺ օրակարգ։ Նույն օրենքին զուգահեռ՝ փոփոխության կենթարկվի նաև ԱԺ կանոնակարգը, և Հանրային խորհրդին հնարավորություն կտրվի իր ներկայացուցիչն ունենալ ոչ միայն ԱԺ-ում, այլև մշտական հանձնաժողովների աշխատանքներին մասնակցել՝ ձայնի իրավունքով։
Օրենքը նաև նախատեսում է Հանրային խորհրդի ներկայություն կառավարության նիստերին։ Հանրային խորհուրդն այդպիսով կդառնա օրենքով և ոչ ՀՀ նախագահի հրամանագրով կարգավորվող մարմին՝ միևնույն ժամանակ վերածվելով երկու կարևորագույն պետական մարմինների համար «Երրորդ աչքի», որը ձևով կլինի հասարակական «արբիտր», իսկ դե-ֆակտո կբավարարի Վազգեն Մանուկյանի ամբիցիաները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: