Ժամանակին թելադրողի դերում էինք, հիմա հայտնվել ենք խնդրողի դերում, ինչը մեծ վտանգ է ոչ միայն Հայաստանի, այլև այն հայերի համար, որոնք ապրում ենք այլ միջավայրում։ Այս մասին այսօր ասել է Բագրատ Սրբազանը հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ:
«Կանգնած ենք ինքնության կորստի առաջ։ Երբ սփույռքում մոլորված վիճակում քաշվում են իրանց տան անկյունում, ակամա հրաժարվում են հայության կյանքի մաս լինելուց։ Այն երազը, որ ունեինք պետություն, հայրենիք ունենալու մասին, խլված է մեզանից։ Այս շարժման նպատակն է վերադարձնել այդ երազներն ու իղձերը»,- նշել է նա։
Սրբազանը նաև անդրադարձել է իշխանությունների կողմից Տավուշի 4 գյուղերը թշնամուն հանձնելու գործընթացին. «Ալիևն ասում է՝ մեր մի պահանջով 4 գյուղ հետ բերեցինք, և ինչ ասում ենք, դա էլ պետք է լինի։ Այսքան ստորացումն ո՞ւմ հաշվին է արվում, դուք այսպիսի՞ հայրենիք, այսպիսի՞ պետականութուն եք երազել»։