Երևանի ավագանին «ՋԻ ԷՆ ԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրել է Դեմիրճյանի փողոցի, 1 շենք, հ. 6 (ոչ բնակելի տարածք) հասցեի հարակից ճանապարհահատվածում ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպել։
Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Ավտոկայանատեղերի կազմակերպումն իրականացվում է համայնքի ավագանու որոշման հիման վրա: Ավտոկայանատեղերի տեղաբաշխումը համաձայնեցվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հետ:
Ըստ որոշման նախագծի՝ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ համաձայնեցվել է ծառայողական ավտոկայանատեղի տեղաբաշխումը։
Ծառայողական ավտոկայանատեղը չի կազմակերպվելու զորամասերի, ռազմական կամ ազգային անվտանգության համակարգերի շենքերին կամ շինություններին հարակից տարածքներում։