SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այդ օրը՝ ժամը 08:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ գիշերը՝ ժամը 04:00-ի սահմաններում Վերին Անտառային փողոցի 131 շենքի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաք քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են և նշված շենքի բնակարաններից մեկի պատուհանների մոտ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 փամփուշտ: Կրականցների արդյունքում վնասվել են այդ բնակարանի շքամուտքի և ննջասենյակի պատուհանների արտաքին հատվածի ապակիները:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։