Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժում՝ «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում, քիչ առաջ կրակոցներ են հնչել: Այդ մասին shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները: Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ և 1 գնդակ: Այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք կրակոցների արդյունքում տուժածներ կա՞ն, թե՞՝ ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքները: