Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, Բոսթոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների կամ հայերի մասին տեղեկություններ չկան։
Վաշինգթոնում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Մասաչուսեթսի նահանգային և Բոսթոնի քաղաքային իշխանությունների հետ։
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 2.50-ի սահմաններում 12 վայրկյան ընդմիջումով Բոսթոնի Բարի կամքի փողոցում մեկնարկող հնագույն մարաթոնի ժամանակ վազքուղու մոտակայքում գործի է դրվել պայթուցիկ սարք, որի արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 140-ը: Զոհվածների մեջ կա 8-ամյա մի երեխա: