ՀՖՖ նախագահի և գործադիր անդամների ընտրությանը մասնակցում է ֆեդերացիայի 24 անդամ:
Մրցավար Աշոտ Ղալթաղչյանը քվեարկության մոտեցավ ոչ թե անձնագրով, այլ զինվորական գրքույկով, սակայն հանձնաժողովն ասաց, որ օրեքը թույլատրում է քվեարկել զինգրքույկով և այն ներկայացրած անձը գտնվում է ծառայության մեջ: Հետևաբար Ղալթաղչյանը զրկվեց քվեարկելու հնարավորությունից, բայց րոպեներ անց վերջինիս անձնագիրը բերեցին:
Նշենք, որ քիչ առաջ հաստատվեց 9 հասարակական կազմակերպությունների անդամությունը ՀՖՖ-ին կասեցնելու հարցը։ ՀՖՖ-ի անդամությունը կասեցված կազմակերպություններն են «Արնար Հիմնադրամ»-ը, «Դինամո 2000» ՖԱ ՀԿ-ն, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ-ն, «Լոռի» ՖՄԱ բարեգործական ՀԿ-ն, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ-ն, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ»-ը, «Հայք» ՖԱ ՀԿ-մ, «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ-ն, ՀՖՖ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ ՓԲ-ն։