Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը։ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ մարտի 20-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 25 հարց: Քառօրյա նիստերի օրակարգը հաստատելու մասին հարցը քվեարկության կդրվի մարտի 20-ին՝ նիստի մեկնարկին:

 

ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը, ով մարտի 2-ին խորհրդարանի կողմից ՍԴ անդամ էր ընտրվել: