Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության քվեարկությունը: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը:
Քեարկությունը մեկնարկել է ժամը 10:30-ին և կավարտվի 11:30-ին, որից հետո հաշվիչ հանձնախումբը կամփոփի քվեարկության արդյունքները:
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է փակ-գաղտնի քվեարկությամբ: