Ազգային ժողովում այսօր կայացավ ՀՀ 5-րդ նախագահի ընտրության առաջին փուլը, որին ընդդիմությունը չմասնակցեց, ինչպես նախապես նշվել էր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից:

Ընտրության արդյունքները կհրապրակվի վաղը՝ մարտի 3-ին:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նախագահի թեկնածու է առաջադրել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին:

Նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագրում» 71 պատգամավոր է: Սահմանադրությունը նախատեսում է ևս երկու փուլ:

Երկրորդ փուլում նախագահը ընտրվում է երեք հինգերորդով՝ 64 ձայնով, և ՔՊ-ական պատգամավորների ձայները բավարարում են: