Ավարտվեցին 20.06.2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք իրենց անօրինականությամբ և ապօրինությամբ կարելի է որակել որպես ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Հայրենիք» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տոտալ ընտրակաշառքների բաժանում, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալություններ, Հանրապետության գրեթե բոլոր մարզերում հոսանքի տոտալ անջատումներ, ԶՈՒ ուղղորդված և բաց քվեարկություն, տեղամասերից չմարված քվեաթերթիկների դուրս բերում, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, նախընտրական քարոզարշավի կոպիտ խախտումներ, երկրի բարձրագույն իշխանության փաստացի յուրացման պայմաններում անցկացված ընտրություններ և այլն։
Այս խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ' ներքոստորագրյալ կուսակցություններս հայտարարում ենք՝
1.Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող;
2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ' 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայտարարությունը բաց է միանալու համար»: